ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 
  • Մեկնարկում է «Քամու հարսնացուներ» երաժշտական փառատոնը

    Մեկնարկում է «Քամու հարսնացուներ» երաժշտական փառատոնը

    Ապրիլի 12-ին « Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի Հատուկ միջոցառումների սրահում ժամը 20:00-ին կմեկնարկի §Քամու հարսնացուներ¦ երաժշտական փառատոնը, որը կապված է հասարակության մեջ և արվեստում կնոջ դերի բարձրացման հետ: Փառատոնի երեք համերգների շրջանակներում կներկայացվեն Գերմանիայում 19-րդ դարի 30-ականներից արդեն բավական ակտիվ դեր ունեցող առաջին կին կոմպոզիտորներին և կին երաժիշտներին` Կլարա Շումանին, Ֆաննի Մենդելսոնին և Ալմա Մահլերին:
  • Օբաման և Մերկելը քննարկել են Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցների հարցը

    Օբաման և Մերկելը քննարկել են Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցների հարցը

    Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսով քննարկել են Ռուսաստանի նկատմամբ հնարավոր նոր պատժամիջոցներ կիրառելու հարցը, փոխանցում է Սպիտակ տունը:
  • Անհատական հեղափոխության հրամայականը

    Անհատական հեղափոխության հրամայականը

    «Շանթ և Ազատություն» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Միքայել Հայրապետյանը տարածել է հետևյալ հայտարարությունը, որը ներկայացնում ենք ստորև:
  • ՆԱՏՕ-ի հրապարակած լուսանկարներում ռուս-ուկրաինական սահմանին ռուսական զորք է կանգնած

    ՆԱՏՕ-ի հրապարակած լուսանկարներում ռուս-ուկրաինական սահմանին ռուսական զորք է կանգնած

    ՆԱՏՕ-ն արբանյակային լուսանկարներ է հրապարակել, որոնք վկայում են ռուսական մոտ 40 հազարանոց զորքի մասին` տեղակայված ռուս-ուկրաինական սահմանի մոտ: ՆԱՏՕ-ի տվյալներով՝ լուսանկարներն արվել են մարտի 22-ից ապրիլի 2-ն ընկած ժամանակահատվածում:
  • Հարսը

    Հարսը

    Մի գյուղում գեղեցկուհի նորահարս կար: Կոլխոզի կոմունիստ նախագահը աչք դրեց նրա վրա ու մի առիթով նրա ամուսնուն ընդմիշտ աքսորեց: Ամիսներ անց նախագահը գնաց այդ հարսի մոտ ու ասաց, որ ուզում է նրա հետ ամուսնանալ: Հարսը պատասխանեց. «Ես ամուսնացած եմ, ո՞նց քեզ հետ ամուսնանամ»:
  • Ավետարանի համաձայն այս տոնը  կոչվում է «Հիսուսի մուտքը Երուսաղեմ»

    Ավետարանի համաձայն այս տոնը կոչվում է «Հիսուսի մուտքը Երուսաղեմ»

    Չնայած Ավետարանով այս տոնը ծաղկին ոչ մի կերպ չի առնչվում, բայց քրիստոնեական իրականության մեջ այն առնչվում է ու այդպես էլ կոչվում է` Ծաղկազարդ, քանզի ժողովուրդը սուրբ Զատկին նախորդող կիրակին հարմարեցրել է նաև դեռ մինչքրիստոնեական ժամանակների գարնան զարթոնքի տոնին, ինչը կապված է ծառ ու ծաղկի, երգ ու պարի հետ: Ինչևէ, որքան էլ մարդ արարածը հոգևոր էություն ունի, միևնույն է, դեռևս մարմնավորին տուրք տալու հակումներ էլ ունի:
  • Դրա համար էլ մեր մեկը երկու չի դառնում
  • «Գուցե նաև CNN-ի  հեռարձակո՞ւմը դադարեցնել»

    «Գուցե նաև CNN-ի հեռարձակո՞ւմը դադարեցնել»

    Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը (ՀԱՊ) հայտարարություն է տարածել, որով մտահոգություն է հայտնում ռուսական «Россия-1» և «Первый канал» հեռուստաընկերությունների որոշ հաղորդումներում քարոզվող «այլատյացության» ու «ազգային հիմքով» սերմանվող «ատելության» առնչությամբ:
  • Ասում են...

    Ասում են...

    ...թե Հովիկ Աբրահամյանը ոչ թե Լիտվայից հետո է մեկնել Մոսկվա, այլ շաբաթ առավոտյան Լիտվա մեկնելուց առաջ «չերեզ Աշտարակ»` Մոսկվայով է մեկնել Վիլնյուս: Ապրիլի յոթին Պետդումայի վերին պալատի նախագահ Վալենտինա Մատվիենկոն դարձել է 65 տարեկան։ Ըստ մեր աղբյուրների` Արգամիչը նվերներով մեկնել է նրա մոտ:
  • «Սահմանադրության  բարեփոխումը դրսի  ճնշման արդյունք է»

    «Սահմանադրության բարեփոխումը դրսի ճնշման արդյունք է»

    «Նախագահը բարեփոխումների փաթեթ է ներկայացնում և միանգամից հայտարարում, որ դրան համաձայն չէ: Սա կարող է նշանակել, որ նախագահն ինչ-որ ճնշման տակ է ստիպված եղել այդ բարեփոխումներին գնալու»,- անդրադառնալով ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանի ելույթին, ասաց քաղտեխնոլոգ ՎԻԳԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ: